Հայտնի է, որ ՀՀ կառավարությունը ութ մլն դրամ է փոխանցել արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանին Գերմանիայից Հայաստան տեղափոխելու համար: Լևոն Խեչոյանը բուժման նպատակով հոկտեմբերին մեկնել էր Գերմանիա, որտեղ էլ վերջին օրերին, վիրահատությունից հետո, նրա առողջական վիճակը վատացել է:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը irates.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գրողի ընտանիքը և առողջապահության ու ֆինանսների նախարարությունները այժմ զբաղված են թղթարարությամբ և ամեն ինչ անում են Լևոն Խեչոյանի վերադարձը հայրենիք ապահովելու համար:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ